ԴԵՂԱԳԵՏ - ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ

Դեղագետ

ԴԵՂԱԳԵՏ - ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 23 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է դեղագետ/դեղագործի, ով իրականացնելու է դեղորայքի կոմպլեկտավորում սառնարանային բաժնում։
Աշխատանքային պարտականությունները
• Ընդունել սառնարանային դեղերը,
• Ստուգել սառնարանային դեղերի պատվերների քանակի, որակի, ժամկետի և սերիայի համապատասխանությունը,
• Հայտնաբերված անճշտությունների դեպքում իրականացնել սխալների շտկում,
• Պատվերները տեղավորել համապատասխան բաժիններում,
• Իրականացնել սառնարանային դեղերի պատվերների ճիշտ կոմպլեկտավորում,
• Կատարել սառնարանային դեղերի բացթողում,
• Հետևել սառնարանային ռեժիմի պատշաճ պահպանմանը, հայտնաբերված անսարքությունների, ջերմային ռեժիմի խափանման, սառնարանի անսարքության դեպքում տեղյակ պահել ղեկավարությանը,
• Փոխարինել հոգեմետ նյութերի շրջանառությամբ զբաղվող պատասխանատու դեղագետին արձակուրդի ընթացքում,
• Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Պահանջվող հմտություններ
• Դեղագիտական կամ դեղագործական մասնագիտական կրթություն,
• Համակարգչային ծրագրերի իմացությունը ցանկալի է,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Տարբեր գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
• Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
• Պատասխանատվություն, ճշտապահություն, արագաշարժություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կոմպլեկտավորող դեղագետ/դեղագործ»: