Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով | WorkNet.am

Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով

Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով

Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով

  • Պաշտոնը Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Գիշերային
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 11 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործ մասնագիտությամբ օպերատորի՝ առցանց դեղատանը գիշերային հերթափոխով աշխատելու նպատակով։

Պարտականություններ
• Պատասխանել հեռախոսազանգերին,
• Իրականացնել պատվերների ընդունում, ճշտում և գրանցում,
• Հեռախոսային և առցանց վաճառքների դեպքում հավաքված պատվերները պատշաճ հանձնել վարորդ-առաքիչին,
• Պարզաբանել հաճախորդների խնդիրները և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ,
• Իրականացնել դեղատնային գործառույթների պատշաճ կատարում համաձայն ընկերության կողմից հաստատած չափանիշների և ընթացակարգերի՝ հետևելով ՀՀ Կառավարության կողմից ընդունված կարգին և պահպանելով դեղագործական կանոնները,
• Ապահովել Ընկերության կողմից հաստատած դեղատան վաճառքի ցուցանիշները,
• Հետևել Ընկերության կողմից հաստատված վաճառքի և հաճախորդների հետ շփման կանոնների կատարմանը,
• Մշտապես մասնակցել Ընկերության կողմից կազմակերպված ուսուցման և վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատման միջոցառումներին,
• Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Պահանջներ
• Դեղագիտական կամ դեղագործական մասնագիտական կրթություն,
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
• Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Աշխատանքին դիմելու համար կարող եք զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով, ներքին համարը 116 կամ ուղարկել Ձեր ինքնակեսագրականը [email protected] էլ. հասցեին` նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ-օպերատոր գիշերային հերթափոխով»։