Երևանի Շոկոլադի Գործարանը աշխատանքի է հրավիրում Արտաքին կապերի և ներկրումների մասնագետների
Արտաքին կապերի և ներկրումների մասնագետԵրևանի Շոկոլադի Գործարանը աշխատանքի է հրավիրում Արտաքին կապերի և ներկրումների մասնագետների
- Պաշտոնը Արտաքին կապերի և ներկրումների մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքային պարտականություններ՝
1․Իրականացնել պահանջվող ապրանքների (հումք, նութեր, սարքավորումներ և այլն․․) գծով մատակարարների միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն։
2․Հաստատել և պահպանել կապեր ապրանքները սպասարկող ընկերությունների հետ միջազգային շուկայում։
3․Մշակել ապրանքների և ծառայությունների գնման պահանջներն ու առաջարկները։
4․Նախապատրաստել և կանոնավորել նախապայմանագրային փաստաթղթերը, կնքել պայմանագրեր մատակարարների հետ։
5․Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների ժամանակին կատարումը։
Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել ապրանքների պատվերները։
6․Համակարգել և վերահսկել մատակարարներից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու և համապատասխան ստորաբաժիններ ներկայացնելու գործընթացը։
Պահանջվող որակավորումները`
1.Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում)
2.Համապատասխան ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
3.Վերլուծական մտածողություն
4.Արագ ընկալելու և կողմնորորշվելու կարողություն
5.Պատասխանատվության բարձր զգացում
6.Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
7.Թիմում աշխատելու կարողություն
8.Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց իմացություն
9.MS Office փաթեթի լավ իմացություն