Զանգերի կենտրոնի օպերատոր | WorkNet.am

Զանգերի կենտրոնի օպերատոր

Զանգերի կենտրոնի օպերատոր

Զանգերի կենտրոնի օպերատոր

  • Պաշտոնը Զանգերի կենտրոնի օպերատոր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է Այսօր
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի վայրը: Արարատյան 88/8
Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային պարտականությունները:
• Պատասխանել հաճախորդների հարցումներին՝ տալով համապատասխան լուծումներ կամ ուղղորդելով համապատասխան մասնագետին
• Բացահայտել հաճախորդների կարիքները
• Հիմնականում աշխատանքը իրականացվելու է տաք զանգերի միջոցով, կարող է նաև որոշ դեպքերում իրականացվեն սառը զանգեր
• CRM տվյալների բազայի վարում (տվյալների մուտքագրում, տվյալների բազայի խմբագրում, վերստուգում ու ճշգրտում ծրագիր)
• Պատասխանել հաճախորդների զանգերին հաճախորդամետ համատեքստում
• Հարթել և լուծել կոնֆլիկտային իրավիճակները
• Տալ լուծումներ հաճախորդների խնդիրներին
• Բացատրել ծագած խնդիրները և լուծման եղանակները
• Հաշվետվությունների կազմում
• Անընդհատ կատարելագործել գիտելիքները հաճախորդների սպասարկման, ապրանքատեսականու վերաբերյալ
• Համագործակցություն բոլոր ստորաբաժանումների հետ
• Աշխատել ընկերության արժեհամակարգին համապատասխան

Պահանջվող որակավորումները
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձը ցանկալի է,
• Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft office-ի փաթեթ, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
• Հաղորդակցման հմտություններ,
• Գրագետ շփվելու հմտություն,
• Սթրեսակայունություն,
• Հաճախորդների սպասարկման հմտություններ,
• Հեռախոսային էիթկետի իմացություն,
• Թիմում աշխատելու ունակություն,
• Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
• Սովորելու ցանկություն,
• Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
• Բարեվարքություն (integrity) և ազնվություն։

Դիմելու ընթացակարգը
Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ հասցեին
• CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
• Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
• Թեմա դաշտում նշեք հաստիքը, որի համար դիմում եք
• CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով
• Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
• Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
• Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն):