Ընդունարանի աշխատակից/Ադմինիստրատիվ օգնական
Ադմինիստրատիվ օգնականԸնդունարանի աշխատակից/Ադմինիստրատիվ օգնական
- Պաշտոնը Ադմինիստրատիվ օգնական
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 ամիս, 26 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն
Ալֆա-Ֆարմ դեղագործական ընկերությունը փնտրում է պատասխանատու, սիրալիր և կազմակերպված ադմինիստրատիվ օգնականի ,ով կընդունի այցելուներին, կտրամադրի լիարժեք տեղեկատվություն, ինչպես նաև ակտիվ մասնակցություն կունենա կազմակերպչական աշխատանքներում։
Աշխատանքային պարտականություններ
• Ապահովել ընկերության ներքին ստորաբաժանումների և գործընկերների հետ կապը,
• Ժամանակին կատարել ներքին փաստաթղթաշրջանառությունը,
• Գրանցել առկա տեխնիկական խնդիրները և ներկայացնել համապատասխան բաժին
• Ընդունել մուտքային հեռախոսազանգերը , տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին,
• Իրականացնել ընկերության այցելուների արդյունավետ և բարեկիրթ ընդունելության կազմակերպում,
• Բացահայտել գրասենյակ ներկայացած այցելուների այցի նպատակը, տրամադրել ընկերության ընդհանուր և կազմակերպչական բնույթ կրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն,
• Կոորդինացնել և ուղղորդել ներքին պահանջագրերը,
• Հետևել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին և սահմանված նորմերին
• Մասնակցել հանդիպումների և ժողովների կազմակերպման աշխատանքներին,
• Իրականացնել ադմինիստրատիվ այլ գործառույթներ,
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
- Հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Գործնական էթիկետի նորմերի տիրապետում,
- Ճշտապահություն,
- Ժամանակի կառավարում
- Կազմակերպչական ունակություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու կարգը
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի թեմա բաժնում նշելով <<Ադմինիստրատիվ օգնական >> կամ զանգահարել (011) 700-500 (ներքին 116) հեռախոսահամարին