Ընկերությունը փնտրում է փորձառու իրավաբանի, անշարժ գույքի ոլորտում, ով մասնակցելու է կազմակերպության

Իրավաբան

Ընկերությունը փնտրում է փորձառու իրավաբանի, անշարժ գույքի ոլորտում, ով մասնակցելու է կազմակերպության

  • Պաշտոնը Իրավաբան
  • Աշխատավարձը սկսած 120,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 26 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 2 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային պարտականություններ՝
• Մշակել և պատրաստել իրավական փաստաթղթեր՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր և լիազորագրեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործառությունների պատշաճ կատարման համար,
• Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները,
• Մատուցել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով,
• Ուսումնասիրել և վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկներ,
• Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում՝ ուսումնասիրելով նաև վերջիններիս հետ կնքվելիք պայմանագրերը,
• Իրականացնել իրավաբանական բաժնին առնչվող նամակագրության գործընթացը,
• Պատրաստել անհրաժեշտ գրություններ և ուղարկել այն համապատասխան հասցեատիրոջը,
• Մասնակցել իրավաբանական բաժնին առնչվող բանակցություններին, ներկայացնել առաջարկներ բաժնի աշխատանքների բարելավման վերաբերյալ:
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն իրավաբանական կրթություն,
• Համապատասխան աշխատանքային փորձ՝ անշարժ գույքի ոլորտում
• ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն,
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը (ցանկալի է)
• MS office փաթեթի գիտելիքներ,
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:

Նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել director@goldenhouse.am