Ինժեներ -շինարար | WorkNet.am

Ինժեներ -շինարար

Ինժեներ-նախագծող

Ինժեներ -շինարար

  • Պաշտոնը Ինժեներ-նախագծող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան
  • Հրապարակվել է 2 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է մրցույթ Ինժեներ - շինարարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններ՝
• Կազմել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների թերությունների ակտեր, շինարարական աշխատանքների նախագծեր և ծավալաթերթ - նախահաշիվներ,
• Աջակցություն ցուցաբերել ՀԱԱՀ-ում շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված գնումների գործընթացի կազմակերպմանը,
• Իրականացնել տեխնիկական հսկողություն ՀԱԱՀ-ում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ,
• Իրականացնել ՀԱԱՀ-ին առնչվող շինարարական և ինժեներական այլ աշխատանքներ,
• Կատարել ՀԱԱՀ տնտեսական վարչության պարտականությունների մեջ մտնող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորում և հմտություններ՝
• Բարձրագույն տեխնիկական կրթություն,
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն),
• Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00
Դիմելու կարգը՝ Բոլոր համապատասխան մասնագետները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականները /CV/ ուղարկել ` թեմա (Subject) բաժնում նշելով Ինժեներ –շինարար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.12.2018թ.