Իրավաբան/Գործարքների մասնագետ
Իրավաբան/Գործարքների մասնագետԻրավաբան/Գործարքների մասնագետ
- Պաշտոնը Իրավաբան/Գործարքների մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 22 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 ամիս, 4 օր առաջ
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
Պարտականություններ
- Գործարքներին նախապատրաստում, կնքում, իրավական փաստաթղթերի կազմում, գործարքի կազմակեպում և հաճախորդների հետագա սպասարկում,
- Ընկերության իրավական բոլոր գործընթացների կազմակերպում համապատասխան տվյալ ժամանակին գործող օրենսդրությանը, ընթացիկ նոր օրենքների, կառավարության որոշումների, հրամանների փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում, դրանցից բխող իրավական հետևանքների ներկայացում,
- Անշարժ գույքի հետ կատարվող գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների ձևակերպում և իրագործում տարբեր համակարգերի միջոցով,
- Դատական պրակտիկայի ուսումնասիրություն,
- Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն(գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ),
- Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և այլ հաստատություններում ընկերության ներկայացում (Հիմնականում Նոտարական գրասենյակ, Կադաստր, Բանկ),
- Փաստաթղթաշջանառության ապահովվում,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ և տնօրենի հանձնարարություններ,
- Հետևել դրես-կոդին:
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
- Համապատասխան աշխատանքային փորձ (անշարժ գույքի գործարքների իրականացման փորձառությունը կդիտվի առավելություն),
- Բանկային համակարգի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Բանակցելու հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Զարգացած բանավոր և գրավոր խոսք,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն,
- Մարդկանց հետ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ,
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը կախված է մասնագիտական և այլ որակներից։
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00։ Շաբաթ՝ 10։00-18։00։ Կարող է լինել որոշակի ճկունություն։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) [email protected] էլ.հասցեին։