Լոգիստիկայի մասնագետ | WorkNet.am

Լոգիստիկայի մասնագետ

Լոգիստ-մենեջեր

Լոգիստիկայի մասնագետ

  • Պաշտոնը Լոգիստ-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 3 տարի առաջ
Աշխատանքի նկարագրություն

Պահանջվում է փորձառու լոգիստիկայի մասնագետ:
Պարտականություններ
1.Կազմում է Ընկերության գործունեությունից բխող միջազգային բեռնափոխադրումների ծրագիրը և բյուջեն, համակարգում է դրանց իրականացումը:
2.Ղեկավարում է նյութատեխնիկական գնումների և մատակարարման գործընթացները ( պայմանագրերի կնքում, պատվերների մասին ժամանակին տեղեկատվություն մատակարարներին, պատվերների կատարման և մատակարարումների արդյունքների վերլուծություններ, հաշվետվություններ):
3.Համակարգում է ապրանքների փոխադրման գործընթացները:
4.Կազմակերպում է փոխադրման ժամանակ սարքավորումների, ապրանքների, հումք-նյութերի և այլ բեռների բեռնափոխադրման ապահովագրությունը և արտադրանքի պահպանավածությունը:
5.Մասնակցում է արտադրության պլանավորման և արտադրական գործընթացներին, պլանավորում է արտադրության անխափան կազմակերպման համար պահանջվող նյութատեխնիկական բազան, հաշվարկում ծախսերը և կազմակերպում գույքագրում:
6.Վերահսկում է ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման ու մաքսազերծման աշխատանքները:
7.Իրականացնում է պաշտոնից պխող այլ գործառույթներ:
Ներկայացվող պահանջներ`
-Բարձրագույն կրթություն
-Համապատասխան աշխատանքային փորձ
-Մատակարարման, բեռնափոխադրման, գնումների պայմանագրեր կնքելու կարգերի իմացություն:
-Արտադրության կազմակերպման, պլանավորման և ֆինանսական կառավարման մեթոդներ:
-Ոլորտին առնչվող ՀՀ և միջազգային օրենսդրության գերազանց իմացություն:
-Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
-Մինչև 45 տարեկան, արական սեռի անձնավորություն:

Դիմելու կարգը՝
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով իրենց հայերեն կամ ռուսերեն լեզվով CV-ները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ <<Լոգիստիկայի մասնագետ>> վերնագրով: