ԽԱՆՈՒԹԻ ՎԱՐԻՉ | WorkNet.am

ԽԱՆՈՒԹԻ ՎԱՐԻՉ

ԽԱՆՈՒԹԻ ՎԱՐԻՉ

ԽԱՆՈՒԹԻ ՎԱՐԻՉ

  • Պաշտոնը ԽԱՆՈՒԹԻ ՎԱՐԻՉ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Ղեկավարել և կազմակերպել խանութ-սրահի աշխատանքները;

Վաճառքի պլանի կատարողականի ապահավմանն ուղղված աշխատանքներ;
Խանութի բացվելու և բնականոն հունով գործելուն ուղղված աշխատանքներ՝ ապրանքատեսականու ամբողջական ցուցադրության և հագեցվածության ապահովում, ճիշտ գնապիակների և, գովազդային նյութերի առկայություն, ընդհանուր տարածքի և գույքի մաքրության վերահսկում;
Աշխատակիցների Ընկերության նեքին կարգապահական կանոնների համապատասխանության ապահովում;
Աշխատակիցների սպասարկման հմտությունների ստանդարտների համապատասխանությանն ուղղված աշխատանքներ և սիստեմատիկ գնահատում;
Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված առօրյա աշխատանքների իրականացում և ատեստավորում;
Աշխատակիցների ֆինանսական և ոչ ֆինանսկաա մոտիվացիոն համակարգերի բարելամանն ուղված առաջարկների մշակում;
Սերտ համագործակցություն հաճախորդների բազայի հետ, գործնական հանդիպումներ, –վարպետներ, շին.կազմակերպություններ, դիզայներներ և այլն;
Հատուկ մարքեթինգային պրոյեկտների, արշավների և ակցիաների կազմակերպման աշխատանքների ապահովում խանութում սահմանված ժամկետների ներքո;
Ապրանքատեսականու շրջանառության մոնիտորինգ և բավարար պահուստային պաշարների ապահովվությանն ուղված աշխատանքներ;
Ապրանքների առաքման / վաճառքի հետ կապված փաստաթղթերի լրացման ճշգրտության ստուգում և այլ
ՊԱՀԱՆՋՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ.
Բարձրագույն կրթություն, նախընտրելի է կառավարման կամ մարքեթինգի ոլորտում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման կառավարման ոլորտում;
Անձնակազմի կառավարման ժամանակակից խթանիչ գործիքների և հաճախորդների սպասարկման չափանիշների իմացություն;
Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
-Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն;
- Microsoft Office փաթեթի և 1C ծրագրի իմացություն;
Առաջնորդություն, միջանձնային հաղորդակցման հմտություններ;
Արագ որոշումներ կայացնելու և վերլուծական մտածողության կարողություն;
Գործողությունները պլանավորելու, առաջադրանքները ճշգրիտ կատարելու և պատվիրակելու կարողություն;

Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:

Մեր կազմակերպությունն առաջարկում է.
• Կայուն և հուսալի աշխատանք;
• Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
• Վճարովի փորձաշրջան;
• Մրցունակ աշխատավարձ;
• Վառելիք;
• Նվաճումների խրախուսական փաթեթներ;
• Գործուղումների հնարավորություն;
• Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
• Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
• Թափանցիկ գնահատման համակարգեր;
• Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
• Կարիերայի շարունակական զարգացում;
• Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
• Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով Խանութի վարիչ։