Խանութ-սրահի մենեջեր
ՄենեջերԽանութ-սրահի մենեջեր
- Պաշտոնը Մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 21 - 41 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 15 օր առաջ
ՍԼԻՓ ՀԱՈՒՍ ներքնակների Արշակունյաց մասնաճյուղում առկա է խանութ-սրահի մենեջերի թափուր հաստիք։ Փնտրում ենք հաղորդակցման և վաճառքի գերազանց հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով իգական սեռի աշխատակցի։
Պարտականություններ
• Լավ ճանաչել ընկերության առկա ապրանքատեսականին
• Հսկել խանութում ապրանքնատեսականու ներկայացվածությունը, դասավորվածությունը, մաքրությունը
• Ներգրավել նոր հաճախորդներ
• Կապ պահպանել մշտական հաճախորդների հետ
• Սպասարկել հաճախորդներին՝ ներկայացնելով առկա ապրանքներն ըստ գնորդի կարիքների
• Ըստ պահանջի կատարել խորհրդատվություն՝ օգնելով գնորդին ընտրության հարցում
• Պատրաստել անհատական գնային առաջարկներ
• Պատասխանել հաճախորդների զանգերին, նամակներին, հաղորդագրություններին, պահպանել հետադարձ կապը, ուղղորդել վերջնական վաճառքի
• Ներկայացնել վճարման բոլոր հնարավոր տարբերակները
• Ձևակերպել ապառիկ ըստ անհրաժեշտության
• Գրանցել պատվերները, վերահսկել պատվերը գնորդին հանձնելու ողջ գործընթացը
• Ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ
• Կատարել պաշտոնից բխող այլ աշխատանքներ
Պահանջներ
• Հաղորդակցման գերազանց հմտություններ
• Մտքերի գրագետ շարադրում հայերենով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր
• Ռուսերենի և անգլերենի իմացության բավարար մակարդակ
• Արագ կողմնորոշվելու ունակություն
• Պարտադիր համակարգչային գիտելիքներ (նվազագույնը MS Office)
Առավելություններ
• Աշխատանք 1996թ․ գործող ընկերությունում
• Կարիերայի աճի հնարավորություն
• Նորը սովորելու, դասընթացների մասնակցելու հնարավորություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձ՝ 120 000 դրամ + տոկոսներ վաճառքից
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա գրաֆիկ
Հանգստյան օր՝ շաբաթական 1 օր
Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00
Աշխատավայրի հասցե՝ Արշակունյաց 39/5, (Թերլեմեզյանի հարևանությամբ, «Երևան Մոլի» դիմացի մայթին)
Կոնտակտային անձ՝ 098 91 91 44 Վերգինե
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) [email protected] էլ. հասցեին հայերեն կամ ռուսերեն տարբերակով: Հիշեք, որ Ձեր ինքնակենսագրականն ազդեցիկ տպավորություն է թողնում և շատ բան պատմում Ձեր մասին։