Խորհրդատու-վաճառող | WorkNet.am

Խորհրդատու-վաճառող

Խորհրդատու-վաճառող

Խորհրդատու-վաճառող

  • Պաշտոնը Խորհրդատու-վաճառող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 21 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 3 ամիս, 5 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Անհրաժեշտ հմտություններ.

- Բանակցություններ վարելու գերազանց հմտություն, համոզիչ խոսք;

- Գնորդին ցուցաբերվող մոտեցման առանձնահատկությունների իմացություն;

- Առևտրի կանոնների ու սկզբունքների իմացություն

Աշխատանքային պարտականություններ

-Ապասարկել գնորդին՝ ներկայացնելով առաջարկվող ապրանքները;

-Տեղեկացնել գնորդին ապրանքների առանձին տեսակների հատկանիշները, առանձնահատկությունները;

-Կատարել խորհրդատվություն ապրանքների ընտրության հարցում;

-Հետևել ողջ տեսականու քանակի օպտիման պահպանմանը;

-Տեղեկացնել գնորդին գործող զեղչերի և հանգամանորեն ներկայացնել անցկացվող ակցիաների մասին;

-Հետևել սրահում ապրանքների պահուստին-անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց լրացումը;

-Հետևողական լինել սրահում ապրանքների դասավորվածությանը, ստուգել ցուցադրվող ապրանքների ապրանքային տեսքը (մեխանիկական վնասվածքներ, պիտանելիության ժամկետ և այլն)

Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:

Մեր կազմակերպությունն առաջարկում է.
• Կայուն և հուսալի աշխատանք;
• Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
• Վճարովի փորձաշրջան;
• Մրցունակ աշխատավարձ;
• Նվաճումների խրախուսական փաթեթներ;
• Գործուղումների հնարավորություն;
• Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
• Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
• Թափանցիկ գնահատման համակարգեր;
• Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
• Կարիերայի շարունակական զարգացում;
• Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
• Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով հաստիքի անվանումը