Կահույքի արտադրամասի պետ

Արտադրության ղեկավար

Կահույքի արտադրամասի պետ

  • Պաշտոնը Արտադրության ղեկավար
  • Աշխատավարձը սկսած 349,997 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 35 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 25 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԿԱՀՈՒՅՔԻ արտադրությունում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ՊԱՐՏԱԴԻՐ)
Բարձրագույն տեխնիկական կրթություն.
MS Office (Word, Exel) իմացություն.
Հաղորդակցության հմտություններ.
Կազմակերպչական և կառավարչական ընդունակություններ.
Ճկունություն, վճռականություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ընդունակություն. Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ընդունակություն,

Աշխատանքային պարտավորությունները.

Պլանավորել և վերահսկել ամենօրյա արտադրական աշխատանքները.
Ապահոովել և վերահսկել արտադրական առաջադրանքների և պլանների կատարման ընթացակարգը.
Կազմակերպել, համակարգել և վերահսկել ընկերության արտադրության գործընթացը.
Պլանավորել արտադրամասի նյութատեխնիկական ապահովումը.
Ուսումնասիրել և վերլուծել կատարված և կատարվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշներն ու արդյունքները, համակարգել և ընդհանրացնել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ.
Վերահսկել և պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները, կազմակերպել դրանց վերացման գործընթացը.
Վերահսկել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը,
Սահմանված ժամկետներում կազմել հաշվետվություններ.
Արտադրության աշխատակիցների ղեկավարում, աշխատանքնային գրաֆիկների կազմում:

*35-55 տարեկան

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները իրենց CV-ն կարող են ուղարկել bestgroup581@gmail.com էլ. Հասցեին (թեմա հատվածում նշելով պաշտոնի վերնագիրը)

Հարցերի համար կարող եք զանգահարել 099578208 հեռախոսահամարին: