Կատեգորիայի մենեջեր
Կատեգորիայի մենեջերԿատեգորիայի մենեջեր
- Պաշտոնը Կատեգորիայի մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 24 օր առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների կառավարման գիտելիքներով դեղագետ/դեղագործ մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ դեղորայքային կատեգորիաների կառավարման համար:
Աշխատանքային պարտականություններ
• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
• Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
• Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ,
• Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
• Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով Ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
• Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
• Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
• Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
• Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
• Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
• Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
• Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
• Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
• Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն դեղագիտական կրթություն (դեղորայքային կատեգորիաների կառավարման համար),
• Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
• Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
• Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• MS office փաթեթի գերազանց իմացություն,
• Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կատեգորիայի մենեջեր»: