Կատեգորիայի մենեջեր
Կատեգորիայի մենեջերԿատեգորիայի մենեջեր
- Պաշտոնը Կատեգորիայի մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 35 տար․
- Հրապարակվել է 1 տարի, 9 ամիս առաջ
Պարտականություններ՝
1. Ստեղծել վստահելի, փոխշահավետ և երկարատև փոխհարաբերություններ մատակարարների հետ:
2. Իրականացնել կազմակերպության մարտավարությանը համահունչ գնային քաղաքականություն:
3. Մշակել ապրանքային տեսականու քաղաքականություն:
4. Վերլուծել ապրանքային կատեգորիաների վաճառքների ազդեցությունը ընդհանուր վաճառքների ծավալների վրա, առաջնորդվելով առաջնահերթության սկզբունքով՝ թիրախավորել ապրանքային կատեգորիաները, մշակել տարեկան պլան՝ դրված նպատակներին հասնելու համար:
5. Մշակել ակցյաների քաղաքականություն՝ հաշվի առնելով կազմակերպության նպատակները:
6. Բանակցել մատակարարների հետ՝ բարձրացնելու ապրանքային տեսականու ընդհանուր հավասարակշռված եկամտաբերության նպատակով:
7. Հետևել ապրանքային կատեգորիաների վաճառքների ծավալներին, նվազման դեպքում փոխել մարտավարությունը:
8. Սերտ համագործակցել ցանցի առանձին առևտրային կետերի տնօրենների և մարքետինգի բաժնի հետ, ծանոթանալ տվյալ առևտրային կետերի առանձնահատկություններին և մշակել ու ներկայացնել սպառողների հոսքը ապահովվող տեսլական:
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
1. Բարձրագույն կրթություն:
2. Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ:
3. Microsoft Office, Супермаг ծրագրերի գերազանց իմացություն:
4. Բանակցային հմտություններ:
5. Անալիտիկ հմտություններ:
6. Թիմում աշխատելու հմտություններ:
CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեին: