Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու ք․ Էջմիածնում
Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատուԿոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու ք․ Էջմիածնում
- Պաշտոնը Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 5 ամիս, 25 օր առաջ
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը իր դեղատներում գտնվող կոսմետիկայի բաժնում աշխատելու համար բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների, ովքեր զբաղվելու են հաճախորդների մասնագիտական խորհրդատվությամբ ու վաճառքներով:
Պարտականություններ
-Սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
-Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
-Լսել հաճախորդներին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
-Հաճախորդներին առաջարկել նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
-Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
-Օգնել հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
-Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջներ
-Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
-Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
-Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
-Օտար լեզուների իմացություն,
-Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
-Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
-Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 700 500 ներքին 260,261,262։