Հաճախորդների սպասարկման մասնագետ
Հաճախորդների սպասարկման մասնագետՀաճախորդների սպասարկման մասնագետ
- Պաշտոնը Հաճախորդների սպասարկման մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 3 ամիս, 19 օր առաջ
Փտրում ենք հաճախորդների սպասարկման մասնագետի, ով պատասխանատու է հաճախորդների կողմից խաղադրույքներ ընդունելու, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու, դրամարկղից գումարների մուտքագրման և ելքագրման, գումարի շարժի վերաբերյալ համեմատական հաշվետվություններ ներկայացնելու համար:
Աշխատանքային պարտականություններ
– Իրականացնել դրամարկղի գործառույթներ, գումարի հանձնում ընդունում հերթափոխի փոփոխության ժամանակ
– Իրականացնել հաճախորդների սպասարկում և գրանցում
– Ընդունել խաղադրույքներ, հաճախորդների հաշվին կանխիկի մուտքագրում և ելքագրում
– Տրամադրել տեղեկատվություն հաճախորդներին ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների, պրոդուկտների վերաբերյալ
Պահանջվող որակավորումներ
– Բարձրագույն կրթություն
– Խաղային ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
– Համակարգչային տարրական գիտելիքներ
– Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
– Սովորելու ունակություն և պատրաստակամություն
– Հաղորդակցման (բանավոր և գրավոր) հմտություններ
– Բանակցելու և վաճառքի հմտություններ
– Կոնֆլիկտներն օբյեկտիվորեն գնահատելու և լուծելու հմտություններ
– Սթրեսակայունություն, լարված իրավիճակներում աշխատելու հմտություններ
– Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. փոստին` Թեմայի (Subject) դաշտում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք՝ Գանձապահ կամ զանգահարեք 041222536 հեռախոսահամարին: