Հաշվապահ | WorkNet.am

Հաշվապահ

Հաշվապահ

Հաշվապահ

  • Պաշտոնը Հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 ամիս, 30 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է Ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին:

Աշխատանքային պարտականություններ
• Իրականացնել մանրածախ վաճառքի հաշվառում,
• Ծրագրային և ֆիսկալ հաշվետվության համադրում, շեղումների վերլուծություն, կանխիկ և անկանխիկ գործարքների ծրագրային վերահսկում,
• Անկանխիկ մանրածախ վաճառքին վերաբերող բանկային քաղվածքների ձևակերպում,
• Վաճառքներին վերաբերող հաշվետվությունների կազմում,
• Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերի ձևակերպումների ծրագրային ստուգում,
• Մուտքագրել ծրագրային բազայում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները,
• Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը,
• Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին,
• Կատարել ցանկում չնշված այլ հաշվապահական գործառույթներ,
• Կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ:

Ցանկալի են հետևյալ տվյալները
• Հաշվապահական կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ,
• Հաշվապահական, ֆինանսական կամ ֆիզիկամաթեմաթիկակական կրթություն,
• Հաշվապահական ստանդարտների իմացություն,
• ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի իմացություն,
• Microsoft Office, E-invoicing, ինտերնետ բանկինգ, կլիենտ-բանկ, հարակից ծրագրերի իմացություն
• Վերլուծական մտածողություն, հաղորդակցման հմտություններ
• Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություններ:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝
• Կայուն աշխատանք,
• Մրցունակ աշխատավարձ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
• Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Հաշվապահ»: