հաշվապահ | WorkNet.am

հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

հաշվապահ

  • Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի (աշխատանքային փորձը արտադրության ոլորտում կդիտվի որպես առավելություն):

Պարտականություններ

Դրամարկային գործառնությունների հաշվառում,
Մեծածախ և մանրածախ վաճառքի հաշվապահական ձևակերպում,

Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,

Իրականացնել ձեռք բերված ապրանքների հաշվառում (կոմպլեկտավորում, տեղաշարժ, մուտք, ելք, գույքագրում)

Վիճակագրական հաշվետվությունների կազմում,
ԵԱՏՄ երկրներից ներմուծումների հաշվետվությունների կազմում,

Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները:

Պահանջներ

Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն,
Համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office, ՀԾ, E-invoicing:

Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
Կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման հարցում:

Աշխատանքային փորձը արտադրության ոլորտում ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք բավարարում եք այս պահանջներին, ապա ուղարկեք ռեզյումե [email protected] էլ․ հասցեին։