Հաշվապահ | WorkNet.am

Հաշվապահ

Հաշվապահ

Հաշվապահ

  • Պաշտոնը Հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 3 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է խելացի,աշխատասեր,մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների։

Մենք տալիս ենք առաջխաղացման հնարավորություն՝ յուրաքանչյուրին։

Ընկերությունը ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։

Պարտականություններ

Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում։

Պահանջներ

Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղվածությամբ),
Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Բարձր հուզական ինտելեկտ /EQ/
Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
Սովորելու ցանկություն
Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
Բարեվարքություն (integrity)
Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն
Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգ

Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։
CV-ն պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
Պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen)
Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ ընկերության անվանում, զբացեցրած պաշտոն,աշխատած ժամանակահատված
Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
Խնդրում ենք չմոռանալ կցել ուղեկցող նամակ (ոչ մոտիվացիոն)
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքը 6-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Շաբաթ օրը՝ կես աշխատանքային օր։