ՀԱՇՎԱՊԱՀ
ՀաշվապահՀԱՇՎԱՊԱՀ
- Պաշտոնը Հաշվապահ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 52 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 ամիս առաջ
Հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է բանիմաց և պարտաճանաչ հաշվապահ:
Պարտականություններ՝
☑️Վարել ընկերության հաշվապահական և հարկային հաշվառումը, այդ թվում՝
▪️ Կազմել ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
▪️ Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառումը,
▪️ Ապահովել հիմնական միջոցների հաշվառումը,
☑️ Իրականացնել ակտիվների մոնիթորինգ, այդ թվում՝ ժամանակին և պատշաճ կարգով գույքագրումներ կազմակերպելով,
☑️ Կազմակերպել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկումը և վճարումը,
☑️ Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
☑️ Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին՝ կառավարչական բնույթի հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
☑️ Գրանցել և ճշգրտել վաճառքից ձևավորված հասույթները,
☑️ Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն,
☑️ Հաստիքից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
☑️ Բարձրագույն մասնագիտական կրթություն,
☑️ Նվազագույնը 2 տարվա գլխավոր հաշվապահի փորձ, ավագ հաշվապահի փորձը նույնպես կդիտարկվի: Ընդ որում՝ փորձը արտադրական ոլորտի ընկերությունում գերադասելի է,
☑️ ՀԾ, MS Excel ծրագրերի գերազանց իմացություն,
☑️ Վերլուծական մտածողություն,առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողություն,
☑️ Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է: