Հեռախոսային հարցազրուցավար | WorkNet.am

Հեռախոսային հարցազրուցավար

Հեռախոսավար-օպերատոր

Հեռախոսային հարցազրուցավար

  • Պաշտոնը Հեռախոսավար-օպերատոր
  • Աշխատավարձը սկսած 33,333 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հարցազրուցավարը պետք է հեռախոսային հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակչության շրջանում ընկերության կողմից տրամադրված հարցաշարի հիման վրա: Հարցազրույցներն իրականացվում են ընկերության գրասենյակից և տնից։

Աշխատանքային պարտականություններ․
• իրականացնել հեռախոսային հարցումներ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
• մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
• գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։

Պահանջվող որակավորումներ․
• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• թիմային աշխատանքի հմտություններ
• տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն, մաքրասիրություն)
• էլեկտրոնային նյութերի հետ աշխատելու հմտություններ (ֆայլերի վերբեռնում և փոխանցում, լինկերի պահպանում և այլն)։

Օրական նվազագույնը 6 ժամ: Աշխատանքային ժամերը կարող են փոփոխվել՝ կախված հետազոտության բնույթից։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագիր դաշտում պարտադիր գրելով «հեռախոսային հարցազրուցավար» կամ «Phone Interviewer»: