ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ (PHONE INTERVIEWER)

Հեռախոսավար-օպերատոր

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ (PHONE INTERVIEWER)

  • Պաշտոնը Հեռախոսավար-օպերատոր
  • Աշխատավարձը սկսած 33,333 ֏
  • Գրաֆիկ Կես դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 17 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 3 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Արինսայթս (R-Insights) հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հեռախոսային հարցազրուցավարների
Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից (գրասենյակը գտնվում է Երևանում):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն
• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• համակարգչային գիտելիքների տիրապետում (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն)
• լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• թիմային աշխատանքի հմտություններ
• տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@r-insights.am , aghavni88@gmail.com էլ. փոստի հասցեներին՝ նամակի վերնագրում նշելով “Phone interviewer”: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առանց "Phone interviewer" վերնագրի ուղարկված նամակները ընկերության կողմից հաշվի չեն առնվի