Հեռախոսային հարցազրուցավար (Phone Interviewer) | WorkNet.am

Հեռախոսային հարցազրուցավար (Phone Interviewer)

Հեռախոսային հարցազրուցավար

Հեռախոսային հարցազրուցավար (Phone Interviewer)

  • Պաշտոնը Հեռախոսային հարցազրուցավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ազատ գրաֆիկ
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 ամիս, 1 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հարցազրուցավարը պետք է հեռախոսային հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակչության շրջանում ընկերության կողմից տրամադրված հարցաշարի հիման վրա: Հարցազրույցներն իրականացվում են ընկերության գրասենյակից և տանից։

Աշխատանքային պարտականություններ․
• իրականացնել հեռախոսային հարցումներ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
• մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
• գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։

Պահանջվող որակավորումներ․
• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• թիմային աշխատանքի հմտություններ
• տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն, մաքրասիրություն)
• էլեկտրոնային նյութերի հետ աշխատելու հմտություններ (ֆայլերի վերբեռնում և փոխանցում, լինկերի պահպանում և այլն)։

Օրական նվազագույնը 6 ժամ: Աշխատանքային ժամերը կարող են փոփոխվել՝ կախված հետազոտության բնույթից։ Աշխատավարձը՝ գործարքային:

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագիր դաշտում պարտադիր գրելով «հեռախոսային հարցազրուցավար» կամ «Phone Interviewer»: