Ճարտարագետ-պրոեկտ մենեջեր
Ինժեներ-նախագծողՃարտարագետ-պրոեկտ մենեջեր
- Պաշտոնը Ինժեներ-նախագծող
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 22 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է 10 ամիս, 2 օր առաջ
ԱՍԷԴԼ-ը իր փորձառու և ընդլայնվող ճարտարագիտական թիմին է հրավիրում միանալու ճարտարագետ-պրոեկտ մենեջերի:
Աշխատանքների իրականացման վայրը լինելու է Ջրվեժում գտնվող Ընկերության նոր, ժամանակակից արտադրական հաստոցներով և կառավարման համակարգով աշխատող ընկերությունում:
Աշխատանքային գործառույթները հետևյալն են՝
-Կապ է հաստատում հաճախորդի հետ, համաձայնեցնում է այցելության ժամը և օրը, անհրաժեշտության դեպքում պահանջում է տարածքից լուսանկարներ,
-Իրականացնում է չափագրման աշխատանքներ,
-Պլանավորում և վերահսկում է պրոեկտի գծագրության իրականացման, արտադրության և որակի ապահովման գործընթացները;
-Համակարգում է արտադրության և տեղադրման գործընթացները, հաճախորդի հետ կապը,
-Պլանավորում է տեղադրման համար անհրաժեշտ աքսեսուարների պատվերը տեղադրման օրից 2 օր առաջ,
-Քննարկում և ներկայացնում է հաճախորդին արտադրանքի տեղադրման գործընթացը և այն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները։
Պահանջվող մասնագիտական որակավորում, հմտություններ՝
-Բարձրագույն ճարտարագիտական կրթություն
-Պրոեկտների կառավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն;
-Չափագրումներ իրականացնելու փորձ
-Գերազանց հաղորդակցման հմտություններ
-AutoCad և Orgadata ծրագրի իմացություն
-Թիմում աշխատելու հմտություն
-Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) [email protected] էլ. հասցեին: