Մատակարար Աթենք ընկերությունում | WorkNet.am

Մատակարար Աթենք ընկերությունում

Մատակարար

Մատակարար Աթենք ընկերությունում

  • Պաշտոնը Մատակարար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 20 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 3 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և նպատակասլաց երիտասարդների մատակարարի պաշտոնը զբաղեցնելու համար: Մատակարարը սահմանված ժամկետներում պետք է իրականացնի լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններ առաջարկող ընկերություններից անհրաժեշտ ապրանքատեսականու ձեռքբերում և մատակարարում:

Գործառույթները՝

-Անհրաժեշտ ապրանքների գնման հայտերի ստացում, դասակարգում.
-Ձեռք բերվող ապրանքատեսակների գների և տեսականու պարբերական համեմատական վերլուծություն
-Արտադրական, ինժեներական, պահեստների կառավարման և այլ բաժինների հետ սերտորեն համագործակցության միջոցով պահանջվող ապրանքատեսականու որակական, քանակական, տեխնիկական, չափանիշների ճշգրտում և մատակարարում սահմանված ժամկետներում

Պահանջները՝

-Բարձրագույն /տնտեսագիտական, տեխնիկական/ կրթություն
-Աշխատանքային փորձը պարտադիր չէ
-Զարգացած կազմակերպչական հմտություններ
-Ժամանակի կառավարման և առաջնահերթությունները հասկանալու ունակություն
-Ազնվություն, պատասխանատվություն
-Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն

Համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը (Մատակարար) կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ tinyurl.com/atenk-jobform