Մարզիչ | WorkNet.am

Մարզիչ

Մարզիչ

Մարզիչ

  • Պաշտոնը Մարզիչ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է Այսօր
Աշխատանքի նկարագրություն

Գոլդս Ջիմ մարզասրահի Ամիրյան մասնաճյուղում աշխատելու համար անհրաժեշտ է ֆիտնեսի անհատական մարզիչ (կին/աղջիկ)։
Աշխատանքային փորձը պարտադիր է։
Պարտականություններն են՝
• Ողջունել հաճախորդներին և հյուրերին` ժպտալով և ջերմորեն ընդունելով նրանց մարզասրահում:
• Անցկացնել հանդիպումներ հաճախորդների հետ, որոնք ներառում են ֆիտնես պարապմունքներ, որոնց մեջ մտնում է նաև համապատասխան սնվելու մասին խորհրդատվությունը, սրտանոթային համակարգի վարժությունների, դիմացկունության և այլ ծրագրերի ուսուցումը, որոնք օգնում են անդամներին ձեռք բերել լավ ֆիզիկական կառուցվածք:
• Անցկացնել հանդիպումներ հաճախորդների հետ, որոնք ներառում են ֆիտնես սարքավորումների ճիշտ օգտագործումը, համապատասխան վարժությունների ցուցակը:
• Քննարկումներ անցկացնել ակումբի անդամների հետ, որոշել նրանց կարիքները, անցկացնել հարցում կամ հետազոտում` ուղղված անդամների կարիքների և խնդիրների բացահայտմանը և առաջարկել ճիշտ լուծումներ` ցանկալի նպատակներին հասնելու համար:
• Ակումբի անդամներին խորհուրդներ տալ և կոնկրետ առաջարկություններ անել իրենց խնդիրների հաղթահարման հնարավորությունների մասին:
• Որոշել անդամի ֆիզիկական վիճակը` ելնելով նրա ֆիզիկական և առողջական վիճակի պատմությունից, մշակել վարժությունների անհատական ծրագիր, որը համապատասխանում է անդամի ֆիզիկական կառուցվածքի բարելավմանը:
• Ակումբի անդամներին օգնել սարքավորումները օգտագործելիս և նրանց տեղեկացնել, թե ինչ արդյունքներ կարող են իրականում ակնկալել պարապմունքից:
• Շարունակաբար վերահսկել և օգնել ակումբի անդամներին, որպեսզի նրանք վարժությունները կատարեն ճիշտ:
• Սերտորեն համագործակցել վաճառքի բաժնի աշխատակիցների հետ` անհատական վարժությունների ծրագրում նոր անդամներ ներգրավելու համար:

Հետաքրքրվող անձինք կարող են իրենց CV-ն ուղարկել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել 099 037079 Նանա Մեսրոպյանին։