Մարկետինգի տնօրենի օգնական
Մարքեթինգի օգնականՄարկետինգի տնօրենի օգնական
- Պաշտոնը Մարքեթինգի օգնական
- Աշխատավարձը սկսած 150,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 20 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքային պարտականություններ՝
- Նպաստել և աջակցել մարկետինգի տնօրենին կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման հարցում՝ պոտենցիալ հաճախորդների ներգրավման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
- Կատարել սպառողների նախասիրությունների ուսումնասիրություններ և դրանց հիման վրա իրականացնել հետազոտություններ,
- Կատարել անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և տրամադրում,
- Մշակել յուրահատուկ բոնուսային ծրագրեր՝ կոնկրետ մարկետինգային ակցիաների ուղղվածությամբ,
- Կազմել մարկետինգային ակցիաների ցանկ և իրականացնել ակցիաներ,
- Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ և կազմակերպել գովազդային արշավներ,
- Կատարել հետազոտություններ մրցակիցների ակտիվության հետ կապված
- Իրականացնել վաճառքների վիճակագրության վերլուծություններ,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին:
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Նորարար և կրեատիվ մտածողություն,
- Վերլուծական մտածողություն,
- Նախագծերի կառավարման ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն: