Մարքեթինգի բաժնի ղեկավար
Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավարՄարքեթինգի բաժնի ղեկավար
- Պաշտոնը Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 30 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Դավիթաշեն
- Հրապարակվել է 1 ամիս, 25 օր առաջ
Նկարագրություն
Մարքեթինգի բաժնի ղեկավարը պատասխանատու է կազմակերպության մարքեթինգային բիզնեսի զարգացման ռազմավարության պլանավորման, իրականացման և մոնիտորինգի համար՝ բրենդի ճանաչվածությունը բարձրացնելու, շուկայում կազմակերպության դիրքավորումը բարելավելու, ինչպես նաև վաճառքները մեծացնելու նպատակով:
Մարքեթինգի բաժմի ղեկավար աշխատանքային պարտականությունները-ինչ եք դուք անելու
• Ուսումնասիրել և վերլուծել շուկայի համապատասխան սեգմենտները և տենդենցները,
• Մշակել, իրականացնել Կազմակերպության զարգացման ծրագրերը,
•Հաստատել կայուն համագործակցություն ինչպես կազամակերպության ներքին թիմերի հետ այնպես էլ գործընկերների հետ:
•Շուկայի ուսումնասիրությունների հիման վրա պլանավորել և իրականացնել օֆլայն և օնլայն մարքեթինգային ծրագրեր և ռազմավարություն։
•Իրականացնել շուկայի հետազոտություն և վերլուծել շուկայի միտումները՝ բացահայտելու նոր շուկայավարման հնարավորությունները։
•Հաստատել համագործակցություն գովազդային կազմակերպությունների հետ։
•Իրականացնել աշխատանքներ բլոգերների և ԶԼՄ-ների,
•Լուսաբանել կազմակերպության նորությունները։
Մարքեթինգի բաժնի ղեկավարը պետք է ունենա՝
● Շուկայի և վաճառքի տեխնիկաների գերազանց իմացություն,
●Տարբեր մարքեթինգային և վերլուծական գործիքների լավ իմացություն, ինչպիսիք են Google Analytics-ը,
●Գերազանց վերլուծական հմտություններ և տվյալների վերլուծության հմտություն
● Ստրատեգիկ մտածողություն, ինչպես նաև համակողմանի մտածելու կարողություն,
● Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները [email protected] էլ․հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը (Մարքեթինգի բաժնի ղեկավար), որի համար դիմում եք։