Մարքեթինգի բաժնի պատասխանատու
ՄարքեթոլոգՄարքեթինգի բաժնի պատասխանատու
- Պաշտոնը Մարքեթոլոգ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է 8 օր առաջ
Մասնակցում և իրականացում է ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները` հավաստիանալով, որ այն ծառայում է ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին
Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով
Մասնակցում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարության մշակմանը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների
Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ
Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները
Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն,հանդես է գալիս առաջարկություններով
Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար
Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և ընկերության ճանաչելիությունը
Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում ընկերության առաջարկների գովազդը
Համագործակցում է այլ ընկերությունների հետ Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը իրականացնելու համար
Պահանջվող որակավորում, փորձ.
Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
1-2 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ
Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
Պլանավորման ունակություն
Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
Բանակցելու ունակություն
Թիմում աշխատելու կարողություն.
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ն և ուղեկցող նամակը [email protected] էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:
Նախնական ընտրության փուլն անցած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի: