Մարքեթինգի մասնագետ | WorkNet.am

Մարքեթինգի մասնագետ

Մարքեթոլոգ

Մարքեթինգի մասնագետ

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 ամիս, 7 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Standard Oil ընկերությունն աշխատանքի է հրավիրում նորարար գաղափարներով, ստեղծագործական մտածելակերպով, կոմպետենտ և արդյունքին միտված Մարքեթինգի բաժնի աշխատակիցների, որոնք կկառավարեն մեր մարքեթինգային բոլոր գործընթացները՝ սկսած թվային մարքեթինգի արշավներից մինչև օֆֆլայն գովազդային արշավներն և կնպաստեն ներկայացվող բրենդերի առաջխաղացմանը։
Ո՞վ է իդեալական թեկնածուն: Նա, ով ստեղծում է օրիգինալ և չկրկնվող կոնտենտ, ով կարող է վերլուծել արդյունքներն և առավելագույնի հասցնել ցուցանիշները, ով ունի հաջողված մարքեթինգային փորձ:
Եթե բոլոր հարցերի պատասխանը այո է, ապա մենք հրավիրում ենք ձեզ միանալ մեր աճող և տաղանդավոր թիմին:

Աշխատանքային պարտականություններ

• Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ՝ շուկայի (ճյուղի զարգացման տենդենցները), մրցակիցների, թիրախային լսարանի, սպառողների (նախասիրությունները, կարիքների դինամիկան) ուսումնասիրություն և վերլուծություն
• Մշակել և իրականացնել ընկերության արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն`
o մարքեթինգային ակտիվության պլանավորում և իրականացում՝ գաղափարից մինչև իրագործում,
o ներքին և արտաքին մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում,
o վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում՝ բոլոր ուղղություններով, այդ թվում առցանց վաճառքների (ակցիաներ, մրցույթներ և այլն),
o կոնվերսիայի բարձրացման, հաճախորդների ներգրավման, պահպանման, կրկնակի ակտիվացման, և լոյալության բարձրացման ռազմավարության մշակում (հաճախորդների ճանապարհային քարտեզի մշակում) և իրականացում,
o արտաքին գովազդների պլանավորում,
o մարքեթինգային ծրագրի բյուջետավորում և իրականացում:
• Վաճառքի բաժնի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ գործիքների և նյութերի տրամադրում
• Համակարգել և կառավարել կոնտենտի ստեղծումը՝ բլոգի նյութեր, newsletter-ներ, podcast- ներ, ինֆոգրաֆիկան, տեսանյութեր՝ առաջարկելով ստեղծարար գաղափարներ
• Գրաֆիկ դիզայների աշխատանքների կորդինացում
• Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին` նախապես վերլուծելով և մեկնաբանելով տվյալներն և չափաորոշիչները (գովազդի և մարքեթինգային արշավների արդյունավետությունը և վաճառքները` օգտագործելով նախապես սահմանված KPI- ները և ROI)

Հմտություններ

• Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR, վաճառքի կամ հարակից ոլորտներում
• Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի մարքեթինգի ոլորտում
• Մարքեթինգային արշավների իրականացման փորձ՝ գաղափարից մինչև իրականացում
• Անգլերենի գերազանց տիրապետում
• Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, YouTube, LinkedIn և այլն) իմացություն՝ ինչպես տեղեկացնել, ներգրավել, մոտիվացնել և պահպանել լսարանը յուրաքանչյուր հարթակում
• Կոնտենտ ստեղծելու հմտություններ (լուսանկար/տեսանյութ/տեքստ)
• Թվային մարքեթինգի գործիքների՝ FB (Ads, Business Suite, Insights), Google (Ads, Analytics), Yandex (Direct, Metrics), YouTube Ads, WebTrends, SEMRush լավ իմացություն, հարթակների հետ աշխատանքային փորձ
• Թիրախային լսարանների բացահայտման հմտություն
• SEO սկզբունքների և գործիքների իմացություն, SEO ռազմավարության իրականացման փորձը կդիտվի առավելություն
• Դիզայնի զգացում` Adobe (Photoshop, Illustrator, After effect, Premier, XD), CorelDraw ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն
• Վերլուծական մտածողություն, թիմում աշխատելու հմտություն, արագ կողմնորոշվելու կարողություն,
• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, վերջնաժամկետների պահպանում, ներկայացման գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Եթե Ձեր աշխատանքային փորձն ու որակները համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը /CV [email protected] էլ. հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ:
Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 41 110 888 հեռախոսահամարով:

Աշխատանքային գրաֆիկը` 5-օրյա, ժ 9:30-18:30