Մարքեթինգի և վաճառքների մասնագետ եք? միացե՛ք մեր թիմին | WorkNet.am

Մարքեթինգի և վաճառքների մասնագետ եք? միացե՛ք մեր թիմին

Մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար

Մարքեթինգի և վաճառքների մասնագետ եք? միացե՛ք մեր թիմին

  • Պաշտոնը Մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 ամիս, 29 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար՝ «Jan Armenia Tours & Travel», «Yerevan Card» և «Bid For Trip» զբոսաշրջային ծրագրերի զարգացման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
-Ուսումնասիրել շուկան և ձեռք բերել նոր գործընկերներ
-Խթանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների վաճառքը
-Հանդիպել հավանական գործընկերների հետ, առաջարկել ծառայություններ և կնքել պայմանագրեր
-Պահպանել հին գործընկերների լոյալությունը
-Գործընկեր կազմակերպություններում ապահովել ծառայությունների ներկայացվածությունը և առաջարկել նոր ծառայություններ
-Ներգրավել նոր հաճախորդներ
-Մշակել մարքեթինգային ռազմավարություն և հետևել դրա իրականացմանը
-Հետևել վաճառակետերում ծառայությունների ներկայացվածությանը առկայությանը և մատուցման որակին
-Իրականացնել առցանց հետազոտություններ և հաստատել համագործակցություններ՝ հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
-Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
-Բարձրագույն կրթություն
-Հաղորդակցման հմտություններ
-Պատասխանատվության բարձր զգացում
-Համակարգչային գիտելիքներ, տեղեկատվական գրագիտություն
-Վարորդական իրավունքը և ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
-Ժամանակի կառավարման ունակություն
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
-Թիմում աշխատելու ունակություն

Դիմելու համար ուղարկեք Ձեր լուսանկարով ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի տողում նշելով հաստիքի անունը, կամ զանգահարեք՝ +374 44 60-40-80 հեռ. համարին: