Մարքեթոլոգ | WorkNet.am

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
  • Հրապարակվել է 1 տարի, 8 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ջի Էյ Թի Քաթինգ» ՍՊԸ-ն փնտրում է փորձառու մարքեթոլոգի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման և զարգացման համար:

Աշխատանքային պարտականություններ՝

• Իրականացնել ներքին մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ծառայությունները և գնառաջարկները,կատարել մրցակիցների ակտիվության, գործունեության հետազոտություններ
• Կատարել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարում, թարմացում, նպաստել դրանց առաջխաղացմանը
• Մշակել և ներդնել ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ
• Մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին` ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների
• Մշակել վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ
• Մշակել մարքեթինգային ակցիաների ցանկը, և իրականացնել ակցիաները
• Իրականացնել նոր ապրանքների նկատմամբ պահանջարկի, նոր շուկաների բացահայտում, կատարել սպառողների բավարարվածության ուսումնասիրություն
• Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
• Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին
• Վերահսկել արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները, զեղչային համակարգերը
• Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող թրենդների զարգացման վերաբերյալ:

Պահանջվող որակավորում և հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
• Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում
• SEO գործիքների բազային իմացությունը ցանկալի է, ինչպիսին են Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS
• Facebook, Instagram, Youtube, Linkedin, Pinterest, Twitter, Tumblr, Google+ լավ իմացություն,
• Վաճառքների խթանման փորձ,
• Հաղորդակցության գերազանց հմտություններ,
• Նորարար և կրեատիվ մտածողություն,
• Վերլուծական մտածողություն,
• Թիմում աշխատելու հմտություններ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը՝

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Մարքեթոլոգ» անվանումը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 991426 հեռախոսահամարով: