Մարքեթոլոգ | WorkNet.am

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 23 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

1. Ընկերության գործունեության ոլորտի շուկայի պարբերական ուսումնասիրություն
2. Ոլորտում սպասվող նոր շինարարական նախագծերի մոնիթորինգ
3. Շուկայի գնողունակության ու ծավալի վերլուծություն
4. Ոլորտի մրցակիցների ապրանքների, ծառայությունների և գնային քաղաքականության վերլուծություն
5. Ոլորտի մասնակիցների կողմից գրավված շուկայի ծավալի վերլուծություն (market share)
6. Պոտենցիալ կորպորատիվ ու անհատական հաճախորդների սեգմենտավորում, սեգմենտավորված հաճախորդների բազաների ստեղծում
7. Ոլորտի ռազմավարական գործընկերների ցանկի ձևավորում, համագործակցային հարաբերությունների ստեղծում
8. Տեղական ու միջազգային շուկաների, ինչպես նաև ոլորտի խոշոր արտադրողների պարբերական ուսումնասիրություն՝ նոր ապրանքների ու ծառայությունների ստեղծման և նոր ոլորտներ մուտք գործելու համար
9. Ընկերության ապրանքային շարքի ստեղծում և/կամ վերանայում
10. Մասնակցություն ընկերության գնային քաղաքականության մշակման գործընթացում
11. Մասնակցություն ընկերության ապրանքների և ծառայությունների սպառման ուղիների ձևավորման գործընթացում
12. Ընկերության ընդհանուր մարքեթինգային ռազմավարության մշակում և ներդնում
13. Ընկերության բրենդի, ապրանքների ու ծառայությունների դիրքավորման, առաջխաղացման և կոմունիկացման ռազմավարության մշակում
14. Ընկերության կորպորատիվ կայքի և սոցիալական հարթակների կորպորատիվ էջերի ստեղծում, վերաձևավորում և վարում
15. Ըստ անհրաժեշտության՝ համագործակցում աութսորս մարքեթինգային, PR, ՏՏ և հետազոտական ընկերությունների հետ՝ մարքեթինգային ռազմավարության դրույթների իրականացման գործում
16. Ընկերության արտադրության ու տեղադրման խմբերի բրենդավորված հագուստի ստեղծում, իրենց ներկայացվածության ձևի սահմանում
17. Ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ ամրագրված գովազդային արշավների կազմակերպում՝ սահմանված պարբերականությամբ, բովանդակությամբ և ժամկետներով
18. Ընկերության մեքենաների, բեռնատարների և կոմերցիոն նշանակության այլ տեխնիկայի բրենդավորման ապահովում
19. Ընկերության Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության (CSR) ռազմավարության մշակում և դրանով սահմանված գործողությունների պլանի իրագործում։
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք դիմել մեզ, ուղարկելով իրենց CV [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագրի մասում նշելով թափուր հաստիքի անվանումը։