Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 4 ամիս, 8 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարքեթոլոգ:
Հիմնական պարտականություններ

• Համապատասխան ոլորտի պարբերական ուսումնասիրություն
• Լսարանի ներգրավվածության ապահովման նպատակով նոր գաղափարների և առաջարկների մշակում
• Կազմակերպության ներկայացվածության և ակտիվության ապահովման համար ընդհանուր ռազմավարության մշակում (այդ թվում նաև սոցիալական մեդիայում)
• Ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար թիմի անդամների հետ համագործակցելու պատրաստակամություն
• Կազմակերպության կայքի և սոցիալական էջերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման վերաբերյալ առաջարկների ներկայացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողներ)
• Մարքեթինգի վերաբերյալ տեսական գիտելիքներ
• Սովորելու ցանկություն
• Անգլերենի և ռուսերենի իմացություն (միջազգային շուկան ուսումնասիրելու համար)
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Սոցիալական մեդիայի վերաբերյալ գիտելիքներ
• Սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն
• Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
• Ստեղծագործականություն
• Բանակցային հմտություններ

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել hr@renta.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: