Մարքեթոլոգ | WorkNet.am

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

Մարքեթոլոգ

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է Երեկ
Աշխատանքի նկարագրություն

Հիանալի նորություն Dragon Garden-ից։ Dragon Garden-ն իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով, փնտրում է մոտիվացված, եռանդուն պարտաճանաչ, հետաքրքիր լուծումներ առաջարկող և SMM հմտություններով մարքեթոլոգի։

Պարտականություններ՝

-Մասնակցել մարքեթինգային թիմի կողմից իրականացվող մարքեթինգային արշավների բարեհաջող իրականացմանը
-Մասնակցել և օժանդակել տեսալուսանկարահանման աշխատանքների ընթացքին
-Մարքեթինգային արշավների իրականացման շրջանակններում պատշաճ կերպով ներկայացնել ընկերության շահերը
-Կառավարել և իրագործել ընկերության SMM ռազմավարությունը և պլանը
-Ստեղծել բիզնես նպատակներին համապատասխանող էլեկտրոնային գովազդային նյութեր և տարածել դրանք,
-Տեղադրել վճարովի գովազդային բովանդակություն սոցիալական հարթակներում
-Շփվել սոցիալական ցանցերի հետևորդների հետ, ժամանակին պատասխանել հարցերին և մեկնաբանություններին:
-Օգտագործել վերլուծական գործիքներ, գնահատել ընկերության օնլայն մարքեթինգի արդյունավետությունը

Պահանջվող հմտություններ՝
-2 տարի և ավելի աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
-Արագ և մի քանի նախագծերի վրա զուգահեռաբար աշխատելու ունակություն
-Թվային մարքեթինգի SMM գործիքների տիրապետում
-Google ads, Facebook Ads Manager, Google Analytics համակարգերի հետ աշխատանքի փորձ
-Առցանց մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման հմտություն
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
-Գրավոր հաղորդակցման հմտություն
-Տվյալների հավաքագրման, կառավարման և վերլուծության կարողություն
-Ստեղծագործական և կրեատիվ մտածելակերպ
-Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
-Թիմային աշխատելու կարողություն
-Ճշտապահություն
-Հաղորդակցման հմտություն
-Խնդիրներ լուծելու ունակություն
-Կոնֆլիկտային իրավիճակներ լուծելու ունակություն
-Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն

Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքը՝ շաբաթական 6 օր

Աշխատանքային ժամերը՝ 11։00-19։00

Դիմելու ընթացակարգը`

Դիմել կարող եք ուղարկելով ինքնակենսագրականները [email protected] էլ․ փոստի հասցեին։