Մարքետոլոգ
ՄարքեթոլոգՄարքետոլոգ
- Պաշտոնը Մարքեթոլոգ
- Աշխատավարձը սկսած 180,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 25 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Մալաթիա Սեբաստիա
- Հրապարակվել է 3 ամիս, 22 օր առաջ
Պարտականություններ
• Ընկերության՝ սոցիալական մեդիայի հարթակներում էջերի ամբողջական կառավարում
• Թիմային աշխատանքի շնորհիվ անհրաժեշտ ֆոտո և վիդեո նկարահանումների կազմակերպում (ընկերությունն ունի ֆոտո և վիդեո նկարահանող անձնակազմ)
• Առաջախաղացմանն ուղղված պլանի վերանայում և մշակում՝ թե՛ օրգանական, թե՛ վճարովի գովազդներ միացնելու տարբերակով
• Հստակ պատկերացում թիրախավորման մասին և ընկերության լսարանների անընդհատ վերլուծություն
• Վերաթիրախավորման (retargeting) համար նախատեսված ընկերության մշակած նախագծի կառավարում
• Հաճախորդների մեյլերի բազայի հետ աշխատանքի կառավարում՝ համապատասխան մասնագետի հետ միասին
Անհրաժեշտ որակավորումներ
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերենին տիրապետումը կդիտվի որպես առավելություն
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է։
• Անընդմեջ սովորելու և ինքնազարգանալու ցանկություն
• Թիմային մտածելակերպ
• Վերջնաժամկետների պահպանում
• Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Եվ վերջապես օնլայն աշխարհով հետաքրքվածություն ։)
Եթե նույնիսկ կետերից մի քանիսը չէին համապատասխանում քեզ, ոչինչ, դիմի՜ր։) Մեր թիմում իրարից սովորելով և միմյանց օգնելով են առաջ գնում։