ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԲԱԺՆԻ ԴԵՂԱԳԵՏ-ՕՊԵՐԱՏՈՐ

Դեղագետ

ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԲԱԺՆԻ ԴԵՂԱԳԵՏ-ՕՊԵՐԱՏՈՐ

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 3 ամիս, 19 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատորի, ով իրականացնելու է մեծածախ պատվերների հետ կապված գործառույթներ:

Աշխատանքային պարտականություններ
• Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի,
• Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
• Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
• Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
• Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն, և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
• Հաճախորդների շրջանառության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
• Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
• Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հրահանգների պատշաճ կատարում:

Պահանջվող հմտություններ
• Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
• Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060 700 500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116 կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ-օպերատոր»:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։