ՄԵՆԵՋԵՐ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Սրահի պատասխանատու

ՄԵՆԵՋԵՐ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

  • Պաշտոնը Սրահի պատասխանատու
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 25 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 ամիս, 1 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

FAMILLE Group ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և փորձառու սրճարանի մենեջերի՝ նոր նախագծի թիմի կազմում ընդգրկվելու նպատակով:

FAMILLE Group-ը ներկայացնում է սիրված Malocco, Rooby և Bulldog սրճարանները:

Աշխատանքային պարտականություններ՝

- Սրճարանի ամենօրյա աշխատանքների կազմակերպում,
- Աշխատակազմի աշխատանքների պլանավորում և վերահսկում,
- Անմիջական մասնակցություն աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և մոտիվացման գործընթացներին,
- Ընկերության կողմից ներդրված սպասարկման ստանդարտների և աշխատանքի որակի պահպանման մշտական վերահսկում,
- Խոհանոցի և բարի աշխատանքների ընդհանուր վերահսկողության իրականացում,
- Վաճառքի ցուցանիշների պահպանում և բարձրացում,
- Անմիջական մասնակցություն սրճարանի բիզնես զարգացմանն ուղղված նախագծերին/միջոցառումներին,
- Սրճարանի գործունեությանը վերաբերող հաշվետվությունների կազմում,
- Գլխամաս գրասենյակի հետ ամենօրյա անմիջական աշխատանքի իրականացում:

Պահանջվող հմտություններ՝

- Աշխատանքային փորձի առկայություն սննդի սպասարկման ոլորտում՝ առնվազն 2 տարվա,
- Թիմ կառուցելու, թիմ ղեկավարելու և մոտիվացնելու հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի և հաշվետվություններ կազմելու գիտելիքներ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Կոնֆլիկտային և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և սթրեսակայուն լինելու հմտություններ,
- Պատասխանատվության զգացման առկայություն և պարտաճանաչություն,
- Աշխատասիրություն և աշխատանքում առաջընթաց ունենալու ձգտման առկայություն:

Աշխատանքային պայմաններ՝

- Աշխատավարձը՝ բարձր մրցակցային + բոնուս

Դիմելու ընթացակարգ՝

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն hr@famillegroup.com էլ. փոստին՝ կցելով լուսանկարը, իսկ նամակի թեմայի դաշտում նշելով այն հաստիքի անունը, որի համար դիմում եք: