ՄՌԿ մասնագետ (HR Generalist) | WorkNet.am

ՄՌԿ մասնագետ (HR Generalist)

ՄՌԿ մասնագետ

ՄՌԿ մասնագետ (HR Generalist)

  • Պաշտոնը ՄՌԿ մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 21 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 5 ամիս, 5 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ստեղծագործ մտածողությամբ, նպատակասլաց ՄՌԿ մասնագետի՝ աշխատակիցների հավաքագրման, ուսուցման և ադապտացման աշխատանքների կազմակերպման համար:

Աշխատանքային պարտականություններ
• Կազմակերպել և իրականացնել Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացը, կոորդինացնել աշխատակիցների տեղափոխությունները, կարիերայի զարգացման հնարավոր ուղիները,
• Իրականացնել անձնակազմի վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ թրեյնինգներ, կոնֆերանսներ և խորհրդակցություններ,
• Կազմել թրեյնինգների իրականացման պլաններ և ծրագրեր՝ ելնելով ընկերության առաջնային նպատակներից և խնդիրներից՝ ըստ աշխատակիցների կատեգորիաների և թրեյնինգների թեմատիկ ուղղությունների,
• Մշակել սպասարկման ոլորտի բարելավմանն ուղղված ուսումնական ծրագրեր՝ ներառելով հաճախորդների սպասարկման կանոնները, հմտությունները,
• Մշակել արդյունավետ մոտիվացիոն սխեմաներ՝ աշխատակիցներին ոգևորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
• Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշների վերաբերյալ,
• Մասնակցել անհրաժեշտ կադրային գործավարությանը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների համաձայն,
• Պատրաստել ներքին իրավական ակտեր՝ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր,
• Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքները։

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն,
• ՀՀ աշխատանքային օրենսդրության, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն,
• Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, /դեղագործական ոլորտի փորձը կդիտվի առավելություն/
• Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
• Համակարգչային ծրագրերի (MS Office) լավ իմացություն,
• Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
• Տարաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
• Կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով հաստիքի անունը: