Շեֆ հրուշակագործ / Դասավանդող
Շեֆ հրուշակագործ / դասավանդողՇեֆ հրուշակագործ / Դասավանդող
- Պաշտոնը Շեֆ հրուշակագործ / դասավանդող
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 1 տարի առաջ
Երեմյան Խոհարարական Արվեստի և Հյուրընկալության Ակադեմիան փնտրում է Շեֆ հրուշակագործ/Դասավանդող։
Պարտականություններ՝
- Մշակել ակադեմիայի կողմից իրականացվող hրուշակագործության դասընթացների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը
- Մշակել ծրագրերի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևանմուշներ
- Իրականացնել գործնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքները
- Կատարել դասընթացների գործնական պարապմունքների համար անհրաժեշտ մթերքների, սարքավորումների պատվերները
- Վարել մթերքների, սարքավորումների և ուսումնական նյութերի պահեստավորման, պահպանման օգտագործման հաշվետվությունները
- Հետևել խոհանոցի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը
- Վարել վարպետաց-դասեր և կարճաժամկետ սիրողական դասընթացներ՝ համաձայն սահմաված ժամանակացույցի
- Մասնագիտական կրթական ծրագրերի կատարելագործման, զարգացման և որակի ապահովման ուղղությամբ մշակել համապատասխան առաջարկություններ և ներկայացնել ուսումնական ծրագրերի ղեկավարին
- Ապահովել ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը
- Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ներկայացնել ամփոփ և գործունեության վերաբերյալ՝ տարեկան հաշվետվություններ
Պահանջվող Հմտություններ՝
- Առնվազն 4 տարվա շեֆ հրուշակագործի փորձ
- Դասավանդման փորձ
- Միջանձնային հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հմտություն
- Ստեղծագործ միտք
- Թիմ համակարգելու գերազանց ունակություն
- Հետևողականություն
Դիմելու Գործընթաց
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Հարցերի դեպքում զանգահարել 011508800 հեռախոսահամարով։