Շուկայի զարգացման պատասխանատու /ներկեր, լաքեր, ջեռուցման ջրամատակարարման համակարգեր/
Շուկայի զարգացման պատասխանատու /ներկեր, լաքեր, ջեռուցման ջրամատակարարման համակարգեր/Շուկայի զարգացման պատասխանատու /ներկեր, լաքեր, ջեռուցման ջրամատակարարման համակարգեր/
- Պաշտոնը Շուկայի զարգացման պատասխանատու /ներկեր, լաքեր, ջեռուցման ջրամատակարարման համակարգեր/
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 20 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 3 ամիս, 17 օր առաջ
Հիմնական պարտականություններ.
Նոր վաճառքի կետերի/ՎԿ/ ներգրավում և պայմանավորվածությունների ձեռքբերում;
Ակտիվ վաճառքի կետերի քանակի պահպանում և ավելացում (ծածկույթի լայնացում);
Վաճառքի կետերից պատվերների ընդունում;
Որոշակի ապրանքատեսակների մշտական առկայության, դասավորվածության ապահովում` ըստ ՎԿ կատեգորիայի;
Գովազդային նյութերի ապահովում` ըստ ՎԿ կատեգորիայի;
Յուրաքանաչյուր ՎԿ-ի առնվազն մեկ անգամյա այցելություն շաբաթվա ընթացքում` ապրանքային պատվեր կազմելու, մերչընդայզինգի ստանդարտները ապահովելու և այլ համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով;
Ապրանքների օպտիմալ մնացորդի ճիշտ հաշվարկ;
Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում;
Պահանջներ.
Սեփական ավտոմեքենայի առկայություն և վարորդական իրավունք;
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն;
Թիմում աշխատելու, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
Անալիտիկ և ստրատեգիկ մտածելակերպ
Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը:
Մեր կազմակերպությունն առաջարկում է.
• Կայուն և հուսալի աշխատանք;
• Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
• Վճարովի փորձաշրջան;
• Մրցունակ աշխատավարձ;
• Վառելիք;
• Նվաճումների խրախուսական փաթեթներ;
• Գործուղումների հնարավորություն;
• Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
• Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ) ;
• Թափանցիկ գնահատման համակարգեր;
• Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
• Կարիերայի շարունակական զարգացում;
• Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
• Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով "Շուկայի Զարգացման Պատասխանատու''