Շուկայի զարգացման պատասխանատու | WorkNet.am

Շուկայի զարգացման պատասխանատու

ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Շուկայի զարգացման պատասխանատու

  • Պաշտոնը ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 27 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Էրեբունի
  • Հրապարակվել է 6 ամիս, 2 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի/վաճառքի մասնագետի, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
Պարտականություններ

• Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում,

• Իրականացնել մարզային շուկայի ուսումնասիրություն,

• Ընդլայնել մարզային վաճառակետերում վաճառքների քանակը,

• Իրականացնել հաճախորդների ներգրավվում և ակտիվ վաճառք,

• Ապահովել վաճառքի կայուն աճ,

• Պահպանել և ավելացնել ակտիվ վաճառակետերի քանակը,

• Կազմակերպել և վերահսկել հաճախորդների հետ վաճառքի պայմանագրի

կնքման գործընթացը,

• Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ,

• Պատվերների հավաքագրում:

Պահանջվող որակավորումներ՝

• Բարձրագույն կրթություն ցանկալի է տնտեսագիտական,

• Կահույքի, դռների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,

• Ռուսաց լեզվի իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

• BC վարորդական իրավունքի առկայություն,

• Սեփական մեքենայի առկայություն,

• Տարիքը՝ 27-45 տարեկան,

• Մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, նպատակասլացություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձը` 150,000-400,000 ՀՀ դրամ:

Դիմելու ընթացակարգը`

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլ. Փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:

Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է, աշխատելու եք ընկերության գրասենյակից` ամենշաբաթյա այց վաճառակետեր:

Աշխատավարձը` մշտական աճող: