Պահանջվում է մեքենագետ
ՄեքենագետՊահանջվում է մեքենագետ
- Պաշտոնը Մեքենագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 25 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 23 օր առաջ
Մի քիչ մեր մասին
«Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2016թ. -ին և հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն: Մենք հանդես ենք գալիս ՇԵՆ ապրանքանիշով:
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք մինչև 3 տարվա փորձ ունեցող մեքենագետի, ով պատասխանատու կլինի ավտոպարկի առկա տրանսպորտային միջոցների պլանային և ժամանակին վերանորոգման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել առկա տրանսպորտային միջոցների պլանային և ժամանակին վերանորոգումը:
- Բացահայտել առկա տրանսպորտային միջոցների խնդիրները, և հնարավորության սահմաններում լուժել դրանք:
- Վերահսկել ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքների ժամանակացույցը:
- Կազմակերպել անհրաժեշտ սարքավորումների գնման գործընթացը:
- Ըստ անհրաժեշտության համագործակցել այլ բաժինների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման համար:
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 3 տարվա նմանատիպ աշխատանքի փորձ
- Շփման և բանակցություններ վարելու հմտություն
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություն
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրական ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով "Մեքենագետ": Ինքնակենսագրական կարող եք ներկայացնել նաև Էֆֆեկտ Գրուպ, հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5: