Ջեռուցման համակարգերի նախագծող-տեղադրող
ԱրհեստավորՋեռուցման համակարգերի նախագծող-տեղադրող
- Պաշտոնը Արհեստավոր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 22 - 55 տար․
- Տարածաշրջան Երևան, Արաբկիր
- Հրապարակվել է 2 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքային պարտականություններ
• Ծանոթանալ ընկերության կողմից ներմուծվող ապրանքատեսականուն,
• Նախագծել ջեռուցման, ջրամատակարարման համակարգեր՝ ըստ ՀՀ գործող նորմերի և ընկերության կողմից ներմուծվող ապրանքատեսականու,
• Կազմել համապատասխան նախահաշիվներ ըստ նախագծերի,
• Մշակել և տրամադրել նախագծի վերլուծություն,
• Իրականացնել չափումներ աշխատանքային տարածքում,
• Կատարել շինմոնտաժային աշխատանքներ,
• Իրականացնել հաշվարկներ և կատարել սարքավորումների և նյութերի ընտրություն,
• Կրել աշխատանքների տեխնիկական պատասխանատվություն
• Առաջադրել պատվիրատուների պահանջներին համապատասխան ճիշտ լուծումներ
Պահանջներ
• Բարձրագույն տեխնիկական կրթություն,
• Նախագծման աշխատանքային փորձ,
• Մասնագիտական և արագ կողմնորոշվելու հմտություններ,
• Շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն,
• Միջանձնային շփման ու թիմային աշխատանքի ունակություն,
• Գրագետ խոսք,
• Պատասխանատու և լուրջ մոտեցում աշխատանքին։
Աշխատավարձ
Աշխատանքային փորձից և արդյունքից կախված բարձր աշխատավարձը երաշխավորվում է։