ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ
- Պաշտոնը ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 22 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 6 ամիս, 17 օր առաջ
Պարտադիր պայման է տեղեկացված լինել բոյլեռների, կաթսաների, ընդհարձակման բաքերի տեսակների, կառուցվածքների, շահագործման եղանակների և հնարավորությունների մասին, ինչպես նաև տեղեկացված լինել ընդհանուր ջեռուցման և ջրամատակարարման համակարգերից
Աշխատանքային պարտականություններն են.
Միջնորդ վարպետների հետ համագործակցություն և համագործակցման խթանում;
Բնակարանների, առանձնատների, հասարակական օբյեկտների ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, նախահաշվարկների և վերջնահաշվարկների կազմում;
Տեխնիկական սպասարկման աշխատանքների և նյութածախսի վերահսկում;
Երաշխիքային, ինժեներական և տեխնիկական սպասարկման ծառայությունների կազմակերպում:
Մենք փնտրում ենք անձանց, ովքեր ջանում և ձեռնարկում են անել ավելին, ունեն ողջամիտ նախաձեռնություն, նպատակասլաց են և կողմնակից շարունակական զարգացմանը
Մեր կազմակերպությունն առաջարկում է.
Կայուն և հուսալի աշխատանք;
Բարենպաստ աշխատանքային պայմաններ;
Մրցունակ աշխատավարձ;
Վառելիք;
Նվաճումների խրախուսական փաթեթներ;
Գործուղումների հնարավորություն;
Սեփական գիտելիքների հիման վրա արտասահման մեկնելու հնարավորություն;
Մասնագիտական զարգացում (մշակված կրթման համակարգեր-որակավորման դասընթացներ, թիրախային թրեյնինգներ, բաց դասեր արտասահմանյան գործընկերների մասնագետների հետ);
Թափանցիկ գնահատման համակարգեր;
Հորիզոնական և ուղղահայաց ռոտացիաներ;
Կարիերայի շարունակական զարգացում;
Մոտիվացիոն՝ ֆինանսական և ոչ ֆինանսական տարբեր ծրագրեր;
Սոցիալական կապերի խթանման բազմաբնույթ միջոցառումներ
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով Ջեռուցման համակարգերի վաճառքի խթանման կոորդինատոր