Ռեստորանի կառավարիչ
Ռեստորանի մենեջերՌեստորանի կառավարիչ
- Պաշտոնը Ռեստորանի մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 5 ամիս, 13 օր առաջ
Ծաղկաձորում գտնվող Craftsmen’s House բարձրակարգ ռեստորանին անհրաժեշտ է կառավարչական և կազմակերպչական գերազանց հմտություններով կառավարիչ:
Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ռեստորանի բնականոն գործունեությունը
-Համակարգել և վերահսկել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը
-Հետևել աշխատողների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը
-Կազմակերպել և հետևել նոր աշխատակիցների թիմում ադապտացման և ներգրավման գործընթացին
-Կազմակերպել և իրականացնել աշխատակազմի վերապատրաստում ըստ անհրաժեշտության
-Ապահովել ռեստորանի հյուրերի սպասարկման բարձր որակը, ներկայացնել առաջարկներ սպասարկման որակի բարելավման վերաբերյալ
-Ապահովել նպաստավոր աշխատանքային միջավայրի ստեղծումը և պահպանումը
Պահանջվող հմտություններ՝
-Նվազագույնը 3 տարվա կառավարչի աշխատանքային փորձ, ցանկալի է ռեստորանային ոլորտում
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
-Կառավարչական և կազմակերպչական գերազանց հմտություններ
-Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ
-Կոնֆլիկտների կառավարման հմտություն
-Կազմակերպման և վերահսկման կարողություն
Համապատասխան որակավորումներով թեկնածուները կարող են ուղարկել CV [email protected] էլ. հասցին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: