Ռեստորանի մենեջեր | WorkNet.am

Ռեստորանի մենեջեր

Ռեստորանի մենեջեր

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Պարտականություններ
- Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր.
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ.

Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Տարիք՝ 25-35
- Ղեկավարման փորձ՝ 1-3տ.
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։

Դիմելու Գործընթաց
Ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: