Սրահի Պատասխանատու | WorkNet.am

Սրահի Պատասխանատու

Սրահի պատասխանատու

Սրահի Պատասխանատու

  • Պաշտոնը Սրահի պատասխանատու
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 ամիս, 1 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

• Աշխատանքի ներկայանալուն պես հետևում է սրահի,հոսքագծի,դրամարկղի,խոհանոցի հատակի,սանհանգույցների,բակի աստիճանների և հարակից այլ տարածքների մաքրությանը
• Հետևում է հոսքագծում սննդատեսակների ճիշտ ժամանակին ապահովմանը
• Հետևում է գնապիտակների պատշաճ առկայությանը
• Վերահսկում է աշխատակիցների (մաքրուհիների,սպասք լվացողների,գանձապահների,բարմենների,մատուցողների)ճիշտ ժամանակին ներկայանալուն
• Հետևում է վերևում նշված աշխատակիցները պարտադիր սպասարկեն համազգեստով
• Կազմում է աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները
• Յուրաքանչյուր աշխատողին ապահովում է նրանց աշխատանքի համար անհրաժեշտ մաքրող և ախտահանող նյութերով,այլ տնտեսական ապրանքներով
• Անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ
• Ստուգում և հաշվարկում է դրամարկղի սկզբնական և վերջնական մնացորդը
• Դրամարկղի աշխատակիցներին սովորեցնում է աշխատել IIKO աշխատանքային ծրագրով
• Դրամարկղի հաշվետվությունները ներկայացնում է հաշապահություն,իսկ կանխիկ դրամը՝ գլխավոր դրամարկղ
• Հոսքագծի սպասարկման պիկ ժամի ընթացքում պարտադիր ներկա է լինում սրահում,հետևում է հոսքագծում անհարաժեշտ սննդատեսակների ճիշտ ժամանակին և պատշաճ տեսքով ապահովելուն
• Սպասարկման պիկ ժամից հետո կրկին հետևում է հոսքագծի իդեալական մաքրությանը
• Սպասարկման պիկ ժամի ընթացքում կարգավորում է շտապ լուծում պահանջող տարատեսակ խնդիրներ
• Իրականացնում է ռեստորանի ամրագրումները,կազմում է հաճախորդի կողմից պահանջվող մենյուն
• Ցուցաբերում է անհատական վերաբերմունք յուրաքանչյուր հաճախորդին
• Պատսխանում է ֆուդպարկի հեռախոսազանգերին
• Ներկայացնում է ֆուդպարկի,Կիդզոնի,աուդիտորիումի և ռեստորանի ծառայությունները
• Ռեստորանում պատվերի ամրագրման դեպքում հետևում է սեղանների,աթոռների,սպասքի ճիշտ դասավորվածությանը
• HR մասնագետին է ներկայացնում թափուր հաստիքների մասին ինֆորմացիան՝տնօրենի հետ համաձայնեցրած
• Երկրորդ փուլով մասնակցում է աշխատակիցների հարցազրույցներին՝ HR մասնագետի հետ միասին
• Յուրաքանչյուր նոր աշխատակից ընդունելու դեպքում ծանոթացնում է իր պարտականություններին,աշխատանքային գրաֆիկին և աշխատողի ունեցած առավելությունների(կազմակերպության կողմից տրամադրվող սուրճ,ընդմիջում,երեկոյան ժամը տասից հետո տուն ճանապարհում,արձակուրդի իրավունք և այլն)
• Ֆուդպարկի միջոցառումների ավարտից հետո ավարտում է աշխատանքը միայն վերջին հաճախորդի գնալուց հետո և պատասխանատու է սրահի մաքրության,գույքի պատշաճ դասավորվածության համար
• Վարում է նամակագրություն տաբեր աշխատանքային թեմաներով բոլոր բաժինների աշխատակիցների հետ
• Հաշպահությանն է ներկայացնում մատուցողների շաբաթական աշխատավարձը՝հաշվապահության կողմից ստացած ինֆորմացիայի հիման վրա

Առավելություններ.
• Երեկոյան ժամը 22:00–ից հետո աշխատակցի տուն վերադառնալը իրականացնում է կազմակերպությունը :