Վաճառող խորհրդատու | WorkNet.am

Վաճառող խորհրդատու

վաճառող-խորհրդատու

Վաճառող խորհրդատու

  • Պաշտոնը վաճառող-խորհրդատու
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն» խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող խորհրդատուների՝ Երևան, Աշտարակ, Էջմիածին և Աբովյան քաղաքների մասնաճյուղերում աշխատելու համար:

Պարտականություններ՝

-Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
-Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
-Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
-Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
-Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
-Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
-Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին

Պահանջներ՝
-Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
-Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում
-Հաղորդակցման հմտություններ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected]  հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության« թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Վաճառող խորհրդատու), ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:

Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: